ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը` հրապարակելով դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նրա խափանման միջոց կալանքը փոխելու և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդություն էին ներկայացրել։
2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ չեմ փախչելու. Ռոբերտ Քոչարյան
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը: