Թել Ավիվը կշարունակի օգնել Սիրիայի քրդերին. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի արտգործնախարարությունը քրդերին մարդասիրական օգնություն է հասցնում ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը Սիրիայի քրդերին մարդասիրական օգնություն է տրամադրել և շարունակելու է տրամադրել։ Jerusalem post–ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին։

Թուրքերը Սիրիայում ձերբակալել են ահաբեկիչ ալ Բաղդադիի քրոջը. ԶԼՄ

«Իսրայելն օգնության բազում խնդրանքներ է ստացել։ Մենք նրանց (քրդերին. խմբ) օգնում ենք տարբեր խողովակներով»,– ասել է նա քնեսեթի նիստի ժամանակ։

Պաշտոնյայի խոսքով` Իսրայելը քրդերին մարդասիրական օգնություն է հասցնում ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված էին Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Քրդերը քարեր ու լոլիկներ են նետել Սիրիան լքող ամերիկացի զինծառայողների վրա. տեսանյութ

Հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո 10 կետից կազմված հուշագիր են ստորագրել։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ հոկտեմբերի 23–ին ժամը 12–ին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս:

Մեկ օրում Հորդանանից և Լիբանանից մոտ 1500 փախստական է վերադարձել Սիրիա