Թաիլանդում 17–ամյա գեյմերը մահացել է համակարգչային խաղեր խաղալիս

Երիտասարդի հայրն ասել է, որ որդին անտեսել է խաղերից շեղվելու խնդրանքները և օրուգիշեր նստել է համակարգչի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Թաիլանդում 17–ամյա գեյմերն ուղեղի կաթված է ստացել ու մահացել։ Tempo.co.–ն հայտնում է, որ նա չափազանց երկար է համակարգչով խաղացել։

Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել արձակուրդի ժամանակ։ Գեյմերն անընդհատ խաղացել է և տևական ժամանակ չի քնել։ Խաղերից չշեղվելու համար տղան հենց համակարգչի առաջ է ճաշել։

Տղային անգիտակից վիճակում հայտնաբերել է հայրը, որը նրա սենյակ է մտել ու տեսել, որ որդին ընկել է աթոռից։ Տղամարդը շտապօգնություն է կանչել, փորձել է ինքնուրույն վերակենդանացնել որդուն, բայց նա կյանքի ոչ մի նշան չի ցուցաբերել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղայի մահը։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է ուղեղի կաթվածից, որի պատճառն անքուն գիշերներն ու համակարգչային խաղերն են եղել։

Երիտասարդի հայրն ասել է, որ որդին անտեսել է տեսախաղերից շեղվելու խնդրանքները։

«Երիտասարդները զանգվածաբար հիվանդացել են համացանցով», – ասել է վշտահար հայրը։

Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից

Նա նշել է նաև, որ որդին խելացի ու օրինակելի աշակերտ էր, բայց խաղային կախվածության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ։ Տղամարդը հույս է հայտնել, որ իր պատմությունը լսող ծնողները համապատասխան եզրակացություններ կանեն։

Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը