ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ ճանապարհային ոստիկաններից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի է տուգանել։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետևյալը. Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է»,– գրել է վարչապետը։
Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ՀԴՄ–ների թեմային
Փաշինյանը, լսելով այս պատմությունը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել է խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին: