Աննա Հակոբյանը պարում է, Նիկոլ Փաշինյանը` նկարում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընտանիքի անդամների հետ ներկա է Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվող համերգին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչպես է անցնում Jamiroquai խմբի երևանյան համերգը։

Նրա հրապարակած տեսանյութում երևում են Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Աննա Հակոբյանն ու Արայիկ Հարությունյանը շարժվում են երաժշտության ռիթմի տակ, իսկ Փաշինյանը նկարում է նրանց, դահլիճում հավաքվածներին ու ելույթ ունեցողներին։

Ավելի վաղ նա մեկ այլ տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ Jamiroquai խմբի համերգը սկսվել է, և Մարզահամերգային համալիրում մինչև գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու:

Փաշինյանը լսել է պատմությունը և որոշել է խրախուսել պաշտոնյային տուգանած ոստիկանին 

Նշենք, որ Jamiroquai ջազ–ֆանկ խումբը Երևան է ժամանել Silk Note երաժշտական փառատոնի շրջանակում։

Future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:

«Գրեմմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Հուզվում է համերգից առաջ. ինչո՞ւ Jamiroquai խմբի ֆրոնթմենը հյուրանոցից դուրս չի գալիս

Նշենք, նաև, որ միջազգային Silk Note Festival-ը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել մշակութային տուրիզմը, հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը մեր երկրի վրա և արդյունքում գրանցել տնտեսական աճ: Փառատոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը։