Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել

Հայտնի է, թե ինչ հիմքով է դատարանը Հրայր Թովմասյանի սանիկին` Նորայր Փանոսյանին ազատ արձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,–գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին:

Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս

Փանոսյանի դեմ հարուցված քրգործը, մասնավորապես, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։ Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբ տարածքը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալության հանձնել նոտարներին: