Արարողության հանդիսավոր հատվածից հետո ելույթ ունեցավ Դաշնությունների խորհրդի ղեկավարի տեղակալ Յուրի Վորոբյովը։
«Մեզ համար շատ հաճելի է լսել ձեզ, սա մաքուր ռուսերեն է, առանց ակցենտի», – ասաց սենատորը։
Նա ՌԴ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց մշակութային ու մարդասիրական կապերի պահպանման ու զարգացման համար։
Հյուրերը դպրոցականներին դասագրքեր նվիրեցին։
«Մենք ուզում ենք, որ բոլորը լավ ռուսերեն իմանան։ Մեր եղբայրությունը դարավոր պատմություն ունի։ Դուք այնքան հիասքանչ եք։ Այնքան բանաստեղծություններ ու երգեր եք սովորել մեզ դիմավորելու համար»,–ավելացրեց Վորոբյովը։
Դպրոցականներն էլ սենատորին զարդատուփ նվիրեցին։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ խոստովանեց, որ շատ տպավորված է երեխաների պատրաստվածությամբ։ Նա շնորհակալություն հայտնեց դպրոցականներին հրանալի միջոցառման համար։ «Գյումրին միշտ մեր սրտերում է», – ասաց Սիմոնյանը։
Sputnik Արմենիայի տեսախցիկը նկարահանել է մանկական տոնակատարության ամենավառ պահերը։