Կաշառքի փաստով ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Տվյալներ են ձեռք բերվել, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և տեսուչներից մեկը քաղաքացուց որպես կաշառք պահանջել են 200 դոլար։ Սակայն սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50․000 դրամի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում որպես կաշառք պահանջված 50․000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվել է կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։
Կաշառք են վերցրել զինակոչիկներին բժշկական կեղծ թղթեր տալու համար. 2 անձ կալանավորվել է
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ՝ հետագա քննության։ Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
Հնդկաստանի քաղաքացուն սպառնացել են ու կաշառք պահանջել. ձերբակալվել են ԱԱԾ պաշտոնյաներ