Ողբերգական դեպք բանակում. կրկին զինծառայող է մահացել

Կզակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Արծրուն Հովհաննիսյան. «Դանակահարված զինծառայողի առողջական վիճակը ծանր չէ»

«Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հարությունյանը մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ինքնասպանության հասցնելը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-հայտնում է քննչական կոմիտեն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ-ում կազմավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Արցախում, Էրիկ Հարությունյանը 19 տարեկան էր։

Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել