Սահմանային խախտումների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ–ին. Զատուլին

Զատուլինը նշեց, որ Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված մեխանիզմները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հարցով Երևանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

Փորձում ենք լուծել ՀԱՊԿ անդամ երկրներից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Ալեն Սիմոնյան

Այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Եթե Հայաստանը դիմի, ապա կգործեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված մեխանիզմները»,–հավելեց նա`պատասխանելով լրագրողների հարցին, թե Տավուշի ուղղությամբ հակառակորդի  գործողությունները ինչո՞ւ չեն դիտարկվում որպես ահաբեկչություն։

Զատուլինը հիշեցրեց, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ իրավունք ունի այդ հարցը դնել կազմակերպության այլ երկրների առաջ, բայց նաև կրկին նշեց, որ ինքը չի լսել, որ պաշտոնական Երևանն այդ հարցը բարձրացնի:

ՌԴ–ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ պարտավորություններից. Զատուլին

«Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես գործընկեր։ Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում գործող մեր 102-րդ ռազմաբազան գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված», ասաց ՌԴ պետդումայի պատգամավորը:

Կոնստանտին Զատուլինը հիշեցրեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ։

ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է. Փաշինյան

Հիշեցնենք, որ Տավուշումհոկտեմբերի 29–ին և 30–ին հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել էր մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ` կրակոցները լռել էին միայն պատասխան կրակից հետո։