ՌԴ–ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ պարտավորություններից. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Հայաստանում տեղակայված 102–րդ ռուսական ռազմաբազայի հզորությունն ավելացնելու որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազայի ուժեղացումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորվածությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

ՀԱՊԿ–ը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է. Փաշինյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայի հզորությունն ու մարտական ներուժը գրեթե երկու անգամ ավելանալու է։ Ռազմաբազայի հետ կապված խնդիրները քննարկվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի ու Սերգեյ Շոյգուի` հոկտեմբերի 29–ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Զատուլինը նշեց, որ շատերն արդարացիորեն կարծում են, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործունեությունը Հայաստանի անվտանգության երաշխիքն է։

«Կարծում եմ` ռազմաբազայի ուժեղացման մասին պայմանագրի ստորագրությամբ մենք ցույց ենք տալիս, որ Ռուսաստանը չի պատրաստվում թողնել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Ինչպես և Սիրիայում գործողության ժամանակ, երբ մենք հատուկ ուշադրություն էինք դարձրել Ալ-Կամիշլիի հայ բնակչության բարեկեցությանն ու առանձին քննարկել էինք այդ հարցերը Թուրքիայի հետ», – ավելացրեց նա։

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը. լուսանկարներ

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակում:

«ՀԱՊԿ–ում ամեն ինչ հարթ չէ, բայց կարևոր կառույց է». ինչ են քննարկել Երևանում

2010-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2044 թվականը. արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով և հարվածային Մի-24Պ-ով: