Լոլիտայի 5–րդ ամուսինը բացահայտել է երգչուհուց բաժանվելու իրական պատճառը

Դմիտրի Իվանովը ցանկացել է երեխաներ ունենալ, իսկ Լոլիտա Միլյավսկայան` ոչ։ Բացի դրանից, աստղագուշակը վաղուց էր կանխատեսել, որ նրանց վիճակված չէ միասին ծերանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Լոլիտա Միլյավսկայայի վերջին ամուսինը` Դմիտրի Իվանովը, որի հետ ամուսնությունը երգչուհին ուզում է անվավեր ճանաչել, Starhit պարբերականին պատմել է, որ իրենց ամուսնալուծության պատճառը դարձել են խնդիրները, որոնք այդպես էլ չի հաջողվել քննարկել։

«Տառապում էի, բայց հետո թքած ունեի». Լոլիտան բաժանվել է 5–րդ ամուսնուց

Իվանովի խոսքով` ամուսինները «դադարել են լսել միմյանց և հոգ չեն տարել միմյանց զգացմունքների մասին»։

«Երբ հազվադեպ ենք տեսնում իրար, շփման եզրերը, ընդանուր թեմաները քչանում են, օտարանում ենք»,–ասել է նա։

Երգչուհու նախկին ամուսինը հավելել է, որ ինքը ցանկացել է համատեղ երեխաներ ունենալ, իսկ Լոլիտան` ոչ։

«Լոլիտան ասում էր` աստագուշակը նախազգուշացրել է, որ մեզ վիճակված չէ միասին լինել։ Ուղղակի նա, չնայած այդ ամենին, ուզում էր մնալ ինձ հետ»,–հայտարարել է Իվանովը։

Ընկերական խնջույքի ժամանակ Լոլիտան ընկել է աթոռից. տեսանյութ

Տղամարդը պնդում է, որ կնոջից բաժանվելուց հետո է սկսել հանդիպել մեկ այլ աղջկա հետ։ Բայց երգչուհին առանց ամեն ինչ պարզելու` սկսել է «լրագրողների միջոցով կեղտ լցնել նրա վրա» և գիշերները հաղորդագրություններ է ուղարկել։

Հոկտեմբերի վերջին Միլյավսկայան պահանջել է անվավեր ճանաչել Իվանովի հետ ամուսնությունը, քանի որ «որոշակի հանգամանքներ են բացահայտվել»։

Աչքեր, որոնք ինձ են նայում. Լոլիտա Բալայան` լավագույն լուսանկարիչ ուսանողուհին