AG-20 ամենագնացն Ալեքսեյ Գարագաշյանի նոր նախագիծն է։ Դա ռուսաստանցի հայտնի ինժեների նախագծած տասներկուերորդ մեքենան է։ Այն աշխատում է ցածր ճնշման անվադողերով։
Տուն է՝ թող լինի․ պետերբուրգցի ինժեները հրաշք շոգեքարշ է սարքել․ տեսանյութ
Ալեքսեյ Գարագաշյանը 20 տարի առաջ է սկսել զբաղվել ամենագնացների նախագծմամբ։ Գյուտարարը խոստովանում է, որ իր համար հետաքրքիր է ուսումնասիրել մեխանիկական տեխնիկայի հնարավորության սահմանները։
Ամենագնաց էր, դարձավ պիկապ․ վարորդը ուզում էր արմատախիլ անել ծառը, բայց…
Գարագաշյանն իր նախագծերի վրա աշխատելիս մի քանի գյուտ է պատենտավորել։ Դրանց շնորհիվ նրա տեխնիկան հայտնի է ամբողջ աշխարհում ու մեծ պահանջարկ է վայելում արտադրողների մոտ։
Նոր տեխնիկայի եզակի հնարավորություններին ծանոթանալու համար դիտեք տեսանյութը։