ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Տղամարդը սոցիալական ցանցերով ծանոթանալով 13, 16 տարեկան աղջիկների հետ` նրանցից ստացել է մերկ լուսանկարներ, իսկ հետո շանտաժի եղանակով ստիպել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով քրեական գործի մանրամասները, որի նախաքննությունն ավարտվել է։
«Տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ: Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դրանից հետո տղամարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել է վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ ևս: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով, պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա դասընկերներին, ինչպես նաև տարածել համացանցով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն տղամարդը շանտաժի եղանակով երեք այլ անձանց նույնպես հարկադրել է սեռական հարաբերության ունենալ:
Այսպես՝ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով մեկ այլ էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի բնակչուհու հետ։ Նա շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, շանտաժի ենթարկելով` պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում:
Բացի այդ, տղամարդը նույն եղանակով ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, ինչպես նաև Տավուշի մարզի բնակչուհու հետ։ Վերջիններիս հետ նույնպես սեռական հարաբերություն է ունեցել՝ շանտաժի դիմելով։
Արմավիրում անչափահասները սեռական հարաբերություն են ունեցել 13-ամյա աղջնակի հետ. նա հղի է
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Աղջիկը, որի հետ սեռական հարաբերություն էր ունեցել հայրը, կտեղափոխվի աջակցության կենտրոն