ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 30 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը։ Նախքան նետվելը կամրջի մյուս հատվածում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցը տեսել է նրան ու շտապել օգնության։
Ինչպես են մարդիկ օգնության հասնում Կիևյան կամրջից նետված աղջկան. տեսանյութ
Կամուրջն անցնելիս ոստիկանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներ, ոստիկաններ ու հրշեջ փրկարարներ։
Նրանք քաղաքացիների օգնությամբ կիրճից դուրս են բերել տղամարդուն։
Ի՞նչ վիճակում է «Սատանի կամրջից» ընկած 16-ամյա տղան. մանրամասներ
Վերջինս անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը։
Իրավապահները պարզում են նրա ինքնությունը։
Այլ մանրամասներ մեզ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։
Ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։