ՌԱԴԻՈ

Բադալյան. «Եթե գործող իշխանությունը ցանկանա ձերբակալել Սերժ Սարգսյանին, կանի դա»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու մինչև այժմ չի ձերբակալվել ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Sputnik
Բադալյան. «Եթե գործող իշխանությունը ցանկանա ձերբակալել Սերժ Սարգսյանին, կանի դա»

Քաղաքագետ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում հնչեցնում է ութ հռետորական հարց, որոնց պատասխանների առկայության պարագայում, ըստ նրա, լույս կսփռվի շատերին հետաքրքրող խնդրի վրա:

«Մեր երկրում մարդուն հենց այնպես չի կարելի ձերբակալել». Սինանյանը` Սերժ Սարգսյանի մասին

Հարց առաջին՝ ինչո՞ւ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո երրորդ նախագահը հրաժարվելով վարչապետի պաշտոնից` չհրաժարվեց նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից: Դրանով նա կուսակցությանը կտար «ռեբրենդինգի» ենթարկվելու հնարավորություն:

Հարց երկրորդ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անցյալ տարվա ընտրություններից հետո չպահանջեց արդյունքների վերահաշվարկ, առավել ևս, որ ԱԺ-ում հայտնվելու համար, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, չբավականացրեց ընդամենը 4 հազար ձայն:

Շատերն իրենց դնում են գիտունիկի տեղ և մեկնաբանում են Սահմանադրությունը. Սերժ Սարգսյան

Հարց երրորդ՝ սահմանադրական կարգի առերևույթ տապալման առնչությամբ իշխանությունները քրեական գործ են հարուցել երկրորդ նախագահի ու ևս մի քանիսի նկատմամբ: Արդյո՞ք երրորդ նախագահը տեղյակ չէր նշված գործիչների մտադրությունների ու քայլերի մասին, առավել ևս, որ ինքն ամենաիրազեկ անձանցից մեկն էր Հայաստանում:  

Հարց չորրորդ՝ ինչպե՞ս է ստացվում, որ երրորդ նախագահի եղբոր մասին մամուլը գրում է, թե բոլոր մեծ բիզնեսներում 50-50 տարբերակով փայատեր էր, հնչում են մեղադրանքներ, իսկ մեկուկես տարի անց հայտարարվում է, որ նա ազնիվ մարդ է ու քրեական գործ չկա:

«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը վերականգնել է պետությանը պատճառած վնասը

Հարց հինգերորդ՝ ինչպե՞ս է ստացվում, որ երրորդ նախագահի հետ առնչություն ունեցող անձանցից ոչ մեկը դեռ կալանավորված չէ, ու նրանց շարժը չի սահմանափակվում:

Հարց վեցերորդ՝ ինչպե՞ս է ստացվում, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ընդհանրապես Ռուսաստան չի գնում:

Հարց յոթերորդ՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունները ԴԱՀԿ նախկին պետին կալանավորելու և Հայաստան բերելու հարցում դրսևորում են մեծ ջերմեռանդություն, իսկ նույն կերպ չեն վերաբերվում ոմն Գոնսալեսի նկատմամբ, որը երրորդ նախագահի մերձավոր շրջապատից է ու նույնպես գտնվում է արտասահմանում:

Ի՞նչ կապ ունի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ

Հարց ութերորդ՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՌԴ նախագահը Հայաստան կատարած այցի ժամանակ գնում է Ռուսաստանի դեսպանատուն ու հանդիպում Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ, սակայն չի հանդիպում երրորդ նախագահի հետ, որի մասին հայտարարում են, թե պետք է ձերբակալվի:

Սերժ Սարգսյանը կգնա՞ Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Արմեն Բադալյանի կարծիքով՝ տարօրինակ է, որ մեկուկես տարի առաջ սկսվում է շարժում՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով, իսկ հետո նույն ժամանակահատվածում նրա մասին լրատվադաշտում գրեթե ոչինչ չի ասվում՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական, ինչն իր հերթին որոշակի եզրակացությունների հիմք է տալիս:

Եթե գործող իշխանությունը ցանկանա ձերբակալել Սերժ Սարգսյանին, ապա դա կանի, եզրակացնում է քաղաքագետը: