«Վաղ է խոսել ԱՊՊԱ Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևի արդյունավետության մասին». Քեյան

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՊՊԱ ոլորտում կիրառվող Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևին և մեկնաբանել հայտարարագրով նախատեսված պայմաններն ու դրույթները:
Sputnik

Համաձայնեցված հայտարարագրով վթարի գրանցման գործընթացը բավական պարզ և մատչելի է։ Այն ինքնուրույն իրականացնում են վարորդները, որի դեպքում անհրաժեշտ չէ սպասել որևէ մեկին։

Քեյան. «Վարորդներն ԱՊՊԱ համաձայնեցված հայտարարագիրը տեղում լրացնելու կարիք չեն ունենա»

«Այս դեպքում ո ՛չ ոստիկանության, ո՛չ էլ  ապահովագրական ընկերության ներկայացուցիչների՝ վթարի վայր ժամանմանը կամ վերջիններիս գործողություններին կամ որևէ մեկի համաձայնությանը պետք չէ սպասել»,- նշեց նա։ 

Նրա խոսքով`դեռ վաղ է խոսել ԱՊՊԱ Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևի արդյունավետության մասին, դրա համար ժամանակ է պետք:

Ոստիկանությունը խոստանում է վերացնել հերթերը. ավտոմեքենաները կհաշվառվեն նոր կարգով

Հիշեցնենք, որ 2019թ-ի նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է ՀՀ կառավարության հաստատած Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը, որը լրացման հրահանգով կարելի է գտնել Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կայքում: