Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը

Քարդաշյան քույրերն իրենց էջերում սկսել են գովազդել մանկական սննդի ապրանքանիշը, որը պատկանում է ռուս հայտնի գործարարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. «Ռուսգիդրո» պետական էներգետիկ ընկերության խորհրդի անդամ Վյաչեսլավ Պիվովարովը ստարտափ է բացել ԱՄՆ–ում` մանկական սննդի ապրանքանիշ, որը հիմա գովազդում են համացանցի ամենահայտնի աստղերը` Քիմ և Քորթնի Քարդաշյանները։ Այդ մասին հաղորդում է Super.ru տելեգրամ ալիքը։

Հայկական ուտեստներ Քիմ Քարդաշյանի ծնունդին. ամուսնու և մոր անակնկալը

Քարդաշյան քույրերից բացի, 47–ամյա ռուս գործարարն իր ապրանքանիշի գովազդային արշավի համար վարձել է աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկին` Ջեսիկա Ալբային։

Ինչպես կարծում են մասնագետները, նման գովազդային արշավների արժեքը տատանվում է 40-300 հազար դոլարի սահմանում։

Քարդաշյանի դերը մեծ է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի նախկին խորհրդական Վյաչեսլավ Պիվովարովը «Ռուսգիդրո» էներգետիկ հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ է և «Ալտերա Կապիտալ» ֆինանսական խմբի նախագահը։