ՀԱՊԿ–ը վերածվել է անվտանգության ճկուն կառույցի. Հայաստանում Բելառուսի դեսպան

Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը նշում է, որ Մինսկը զարգացնում է համագործակցությունը ՀԱՊԿ–ի հետ, հանդես գալիս Կազմակերպության ուժեղացման օգտին և չի սահմանափակում կառույցի ձևաչափը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ–ը դասական ռազմաքաղաքական բլոկից վերածվել է բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային կառույցի։ Այս մասին այսօր ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը «ՀԱՊԿ–ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման մեջ» կլոր սեղանի ընթացքում։

Սուր բանավեճերը չպետք է ստվերեն անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի կարևորությունը. ՌԴ դեսպան

Կլոր սեղանը կազմակերպել է «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կառույցը, այն նվիրված է Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ–ի հերթական նիստին։

Դեսպանը համոզված է, որ ՀԱՊԿ–ը կարող է ապահովել մասնակից երկրների անվտանգության համալիր հարցերի լուծումը։ Այդ հարցերը ներառում են ժամանակակից սպառնալիքներին և մարտահրավերներին օպերատիվ և ճկուն արձագանքում ։

«Բելառուսը զարգացնում է համագործակցությունը ՀԱՊԿ–ի հետ և հանդես գալիս ուժեղ և արդյունավետ կազմակերպության օգտին։ Մենք չենք սահմանափակում կառույցի ձևաչափը և խոսում ենք ժամանակակից աշխարհում անվտանգության եվրասիական մոտեցման մասին։ Մենք սևեռում ենք մեր ուշադրությունն այն լուծումների վրա, որոնք ընդունվել են մեր պետությունների նախագահների կողմից», – ասաց դիվանագետը։

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար

Մինսկի համար նաև շատ կարևոր է համակարգված տեղեկատվական քաղաքականությունը Կազմակերպության պետությունների նկատմամբ։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը։