«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել

Դատապարտյալի մահվան փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել։

Աղցան, առաջին, երկրորդ և կոմպոտ. սննդի մատակարարման փորձնական ծրագիր «Արմավիր» ՔԿՀ–ում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, երեկ` նոյեմբերի 3-ին, ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 47–ամյա Խդր Բրոյանի (դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով(Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով)) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։

Բրոյանին անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գիշերը 02։25-ին արձանագրվել է Խ․ Բրոյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշմամբ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության պատճառով։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։