ՓԾ պետը թերացե՞լ է աշխատանքում. Ցոլակյանը խոսել է Նահապետյանի` աշխատանքից ազատվելու մասին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է Փրկարար ծառայության տնօրենի աշխատանքից ազատման պատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարը աշխատանքի մեջ թերացել է. ամառային հրդեհների ժամանակ անտարբեր  է եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ՓԾ պետ Արտակ Նահապետյանի աշխատանքից ազատվելու պատճառների մասին։

Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով

«Դա հիմնական պատճառներից մեկն է։ Նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել։ Դրանից բացի՝ ուրիշ բան էլ է եղել։ Բայց ամեն ինչ մանրամասներով չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ... ամբիցիաներ, և այլն, և այլն», - նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։