Լարսը մարդատար մեքենաների համար բաց է, բեռնատարների համար` փակ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից։

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք». Գագիկ Սուրենյանը դարձյալ արև ու ջերմ եղանակ է խոստանում

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` նոյեմբերի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: