Jamiroquai–ն Հայաստանում. ինչպես են երաժիշտներին դիմավորել «Զվարթնոցում». տեսանյութ

Հանրահայտ Ջեյ Քեյն իր խմբով Երևան է եկել։ «Զվարթնոց» օդանավակայանում երաժշտին դիմավորել են լրագրողներն ու բարի գալուստ մաղթել նրան։
Sputnik

Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը նույնպես եղել է դիմավորողների շարքում։ Նրա որսած կադրերում երևում է` ինչպես է երկրպագուներից մեկը համբուրում երաժշտին։

«Հայաստանի մասին շատ եմ լսել, Լոնդոնում մեծ համայնք կա». Jamiroquai բենդը ժամանեց Երևան

Jamiroquai բենդի երևանյան մենահամերգը կկայանա նոյեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:
«Գրեմմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին

Նշենք, նաև, որ միջազգային Silk Note Festival-ը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել մշակութային տուրիզմը, հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը մեր երկրի վրա և արդյունքում գրանցել տնտեսական աճ: Փառատոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը։

Սկզբում նվագախումբը «տաքացրեց». Արմին վան Բյուրենը տպավորված է իր երևանյան համերգով