«Հայաստանի մասին շատ եմ լսել, Լոնդոնում մեծ համայնք կա». Jamiroquai բենդը ժամանեց Երևան

Հայտնի խումբը Երևան է ժամանել Silk Note փառատոնի շրջանակում, այստեղ հանդես է գալու նաև իր առաջին մենահամերգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Jamiroquai բենդը քիչ առաջ ժամանեց Երևան։ Խմբին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին լրագրողներն ու երկրպագուները։

«Թռիչքը շատ լավ է անցել։ Երևանի համերգը անակնկալներով լի կլինի հայ հանդիսատեսի համար», - լրագրողների հետ զրույցում նշեց խմբի մենակատար Ջեյ Քեյը։

«Հայաստանի մասին շատ եմ լսել, Լոնդոնում մեծ համայնք կա». Jamiroquai բենդը ժամանեց Երևան

Sputnik Արմենիայի հարցին, թե մինչ այստեղ գալը լսե՞լ էր Հայաստանի մասին` Քեյը պատասխանեց.  «Այո, շատ եմ լսել, որովհետև Լոնդոնում մեծ հայկական համայնք կա:

Նշենք, որ խումբը Երևան է ժամանել Silk Note փառատոնի շրջանակում և այստեղ հանդես է գալու նաև իր առաջին մենահամերգով:

Սա «լյա-լյա-ֆա» չէ․ ջազի աստղերն անհավանական տոն նվիրեցին հայ հասարակությանը․ լուսանկարներ

Jamiroquai բենդի երևանյան մենահամերգը կկայանա նոյեմբերի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը: 

«Գրեմիի» դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Սիրելի հյուրը Ռեյ Չարլզն էր ու հարազատ ջազը․ ինչպես հայ երգչուհին իրեն գտավ Նյու Յորքում

Նշենք, նաև, որ միջազգային Silk Note Festival-ը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել մշակութային տուրիզմը, հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը մեր երկրի վրա և արդյունքում գրանցել տնտեսական աճ: Փառատոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը։