Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար

Ռազմաբազային տրամադրվող տարածքներն օգտագործման համար են. այդ տարածքները պատկանում են ՀՀ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է սպառազինության, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչպե՞ս է ապրում 102–րդ ռազմաբազան ու ինչ սպառազինություն ունի. բաց դռների օր էր բազայում

«Ռուսական ռազմաբազայի հողատարածքի ավելացում չի լինելու. թվաքանակի ավելացումներ նույնպես չեն սպասվում։ Ռազմաբազային տարածքներ տրամադրելու առումով էլ ասեմ, որ այնպես չէ, որ այդ տարածքները տալիս ենք նրանց. դրանք տրամադրում ենք օգտագործման համար»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` պարբերաբար լինում են տարածքների տարբերակումներ` ինչ–որ տարածք տրամադրվում է ռազմաբազային և ռազմաբազան էլ ինչ–որ տարածք, որն արդեն չի օգտագործում, ՊՆ–ին է տրամադրում։ Համենայն դեպս, ըստ նախարարի, բոլոր տարածքները ՀՀ սեփականությունն են։

Փաշինյան. 102–րդ ռազմակայանի առկայությունը Հայաստանի շահերից է բխում

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` Գյումրու ռուսական ռազմաբազա այցից հետո լուրեր էին շրջանառվում, որ ռազմաբազան նոր ռազմական տեխնիկայով ու արդիականացված սպառազինությամբ համալրումից հետո ռազմական կառույցի պոտենցիալը գրեթե կրկնապատկվելու է: