ՌԱԴԻՈ

Գասպարյանը` «Դոն Պիպոյի» ծրագրերի մասին. «Բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում»

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանի ներկայացրած քրիստոնեական համալիր-զբոսայգու նախագծին և նշել, որ գործարարն առայժմ միայն տեսանյութ է ներկայացրել:
Sputnik
Գասպարյանը` «Դոն Պիպոյի» ծրագրերի մասին. «Բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում»

Քաղաքապետարանը Արթուր Ասատրյանի ներկայացրած քրիստոնեական համալիր-զբոսայգու նախագիծը փատաթղթային տեսքով դեռ չի ստացել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. նոր քաղաքապետի բացահայտումը

«Այդ մասին բանավոր խոսել ենք, սակայն հիմնադրամի ներկայացուցիչներին ես տեղեկացրել եմ, որ այն տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել այդ ամենը, հանձնված է երկարաժամկետ  վարձակալության և համայնքի սեփականությունը չէ, հետևաբար, ծրագրի մասին խոսելն իրատեսական չէ»,- նշեց Գասպարյանը: 

Էջմիածնի քաղաքապետի հաղորդմամբ՝ գործընթացն իրականացնելու համար պետք է նախևառաջ մի քանի փուլ անցնել. 

«Նախ ներկայացվում է նախագիծ-նախահաշիվը, քննարկվում է, այնուհետև ստացվում է ճարտարապետական առաջադրանք, տարածքը պետք է լինի համայնքային, ինչից հետո քաղաքապետարանը կտա շինարարության թույլտվություն»,- ասաց Գասպարյանը: 

Դոն Պիպոյի հիմնադրամի ղեկավարը փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից. «Հրապարակ»

Նրա խոսքով` Էջմիածինում որևէ կոթող տեղադրելիս Մայր Աթոռի հետ համաձայնեցումը կարևոր է: Թեև ներկա պահին ավելի շատ ընթանում է տեսական, քան առարկայական խոսակցություն, այդուհանդերձ, քաղաքապետարանում բաց են ցանկացած քննարկման համար։

«Չմոռանանք, որ այդ տարածքները դեռ համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու խնդիր ունենք»,- ընդգծեց Գասպարյանը:  

Բացի այդ, քաղաքապետարանը պետք է վստահ լինի, որ քաղաքի կենտրոնում լայնածավալ շինարարություն սկսելու և ավարտելու միջոցները կամ գոնե այդ միջոցների 70-80 տոկոսը կա: 

«Փորձեք մարսել այս թվերը». Էջմիածնի քաղաքապետն ապշած է քաղաքում կատարված չարաշահումներից

«Ծրագիրը բավական մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, և դեռ ինֆորմացիա չունեմ, թե նախատեսված միջոցների քանի տոկոսն է հավաքագրվել»,- ասաց նա։     

Մինչդեռ կառույցի հեղինակները համոզված են, որ այն լինելու է յուրօրինակ հավաքատեղի՝ Հայաստան-սփյուռք կապող օղակ, որտեղ ծնվելու են նոր գաղափարներ ու նախագծեր` Հայաստանն աշխարհին ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) ներկայացնում է Էջմիածինը վերափոխելու իր հայեցակարգը։