Ո՞րն է Քվենտին Տարանտինոյի այս տարվա սիրելի ֆիլմը

Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատմել է այս տարվա ընթացքում իր դիտած լավագույն ֆիլմի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Քվենտին Տարանտինոն  Deadline պարբերականի գրող և կինոքննադատ Փիթ Համմոնդի հետ զրույցի ընթացքում ասել է, որ այս տարի իրեն ամենից շատ դուր է եկել «Ծուղակ»
ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Ոստիկանություն. Տարանտինոն բանտում չի եղել

Պարբերականի իր սյունյակում Համմոնդը խոստովանել է, որ Տարանտինոն լավագույն ֆիլմ է համարել ռեժիսոր Ալեքսանդր Աժայի «Ծուղակը»:

Այն լարված սյուժեով դրամա է, որի գլխավոր հերոսուհին սպորստմենուհի Հեյլին է: Նրա դերակատարը Կարիբյան ծովի ծովահենները
 ֆիլմի հերոսուհի Կայա Սկոդելարիոն է: Իրադարձությունները տեղի են ունենում Ֆլորիդայում` 5-րդ աստիճանի մրրիկի ժամանակ: Հեյլին չի կարողանում հոր հետ կապ հաստատել, գնում է տարհանման գոտում գտնվող իրենց տուն  և նկուղում գտնում հորը՝ գիտակցությունը կորցրած և ծանր վիրավոր: Նրանց ճանապարհը փակել է հսկա ալիգատորը, ջուրը տուն է լցվում ու չգիտես` որտեղից օգնություն սպասել:

Ջիգարխանյանը հսկա է, Խառատյանը հայ չէ, Մոսկվան հավատում է արցունքներին. Վլադիմիր Մենշով