Տաք աշնանն առայժմ պետք չէ հրաժեշտ տալ. եղանակի տեսություն

Օդերևութաբաները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, բայց մինչ այդ Երևանում գիշերը զգալի ցուրտ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև նոյեմբերի 7-ը, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1 աստիճան։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի որոշ հատվածներում առատ ձյուն էր տեղացել։

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք». Գագիկ Սուրենյանը դարձյալ արև ու ջերմ եղանակ է խոստանում