ԱՄՆ-ն հստակ կարծիք հայտնեց 1 դար առաջ եղած պատմական իրադարձության վերաբերյալ. Գրիգորյան 

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սիրիական հակամարտության հանգուցալուծման ներկա փուլին և դրանով պայմանավորված նոր իրողություններին, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: 
Sputnik

Սիրիան բավական մեծ դերակատարություն է ունեցել ոչ միայն արաբական, այլև ընդհանուր առմամբ ամբողջ իսլամական աշխարհում, եղել է մեր սերտ գործընկերը, հետևաբար, Սիրիայի միասնականությունն ու ներքաղաքական կայունությունը մեզ համար ունի չափազանց կարևոր նշանակություն, մինչդեռ հակամարտությունը թուլացնում է Սիրիային, որպես այդպիսին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։  

Ինչ համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ–ում Ցեղասպանության բանաձևի ընդունումը` ըստ Արեշևի

«Ցեղասպանությունը ճանաչելով երդվում ենք` այլևս երբեք». Ջո Բայդեն

Գրիգորյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչումը որոշ չափով պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությամբ: Վաշինգտոնում ոչ բոլորին է դուր եկել Թուրքիայի որոշումը` միակողմանիորեն ներխուժել Սիրիայի տարածք: 

«Ամեն դեպքում, աշխարհի գերտերություններից մեկն իր հստակ կարծիքն է հայտնում ավելի քան 100 տարի առաջ տեղի  ունեցած պատմական իրադարձության վերաբերյալ»,- նշում է Սարգիս Գրիգորյանը: 

Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևը

Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ, 11 դեմ քվեով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունվել: