Բեռնատարների համար Լարսը շարունակում է փակ մնալ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` ռուսական կողմում 250 ավտոմեքենա է կուտակվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Ռուս-վրացական սահմանի մոտ՝ Կազբեկ-Վերին Լարս ճանապարհին, մեծ թվով ավտոմեքենաների շարժի հետևանքով մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյացել: Այս մասին տեղեկացնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտին:

«Վերին Լարս» տանող ճամփան դեռ փակ է. ի՞նչ է կատարվում ճանապարհներին

Նախօրեին Մծխեթի-Ստեփանծմիդա-Լարս ճանապարհը փակ էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Պատճառը ձնաբուքն էր և ճանապարհի վատ տեսանելիությունը:

Այս պահին Վերին Լարսը կրկին բաց էր մարդատար ավտոմեքենաների համար:

«Այսօր եղանակը պարզվել է, և այն մեքենաները, որոնք չէին կարողացել սահմանը հատել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, շտապեցին դեպի անցակետ»,- տեղեկացնում են  ավտոճանապարհային դեպարտամենտից:  

Այս պահին ճանապարհը բաց է և մաքրված: Բեռնատար ավտոմեքենաների համար ճանապարհը դեռ փակ է, որպեսզի ճանապարհը չծանրաբեռնվի, այնուամենայնիվ, մարդատար ավտոմեքենաների հոսքը շատ մեծ է:

Հայաստանն ու «Վերին Լարսը». ե՞րբ կլուծվի ամենածանրաբեռնված անցակետի «ոդիսականը»

«Ավտոմեքենաները շատ են, և դրանց հերթով են թույլ տալիս անցնել: Տեղում իրավիճակը կարգավորում է պարեկային խումբը:Ճանապարհը բաց է  և մաքրված է սահմանի ամբողջ երկայնքով»,- նշել են դեպարտամենտում:

Հայկական մեքենաները Վերին Լարսը կհատեն պարզեցված ընթացակարգով. նախարար

Հավելենք, որ ՀՀ ԱԻՆ-ը, հղում անելով ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությանը, հայտնում է, որ ռուսական կողմում կուտակված 250 ավտոմեքենա կա:

Նշենք, որ ներկայում Վերին Լարսը Վրաստան-Ռուսաստան ցամաքային սահմանի միակ գործող սահմանային անցակետն է: