Որոշ մարզերում կտեղա առաջին ձյունը, քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով`օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության ողջ տարածքում նոյեմբերի  2-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Շները չէի՞ն կարող երկրորդ անգամ ներս մտնել. սատկած կենդանիների աղմկոտ միջադեպի հետքերով

Նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի  3-6-ը մայրաքաղաքում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ զգուշացնում է` նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։