ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Առնվազն 19 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Աբյադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիահայերը կարող են հանգիստ քնել. արևելագետը` Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին
Գործակալության տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է քաղաքային շուկայում։ Մանրամասները պարզվում են։
«Տասնինը մարդ մահացել է, 29-ը վիրավորում են ստացել Սիրիայի հյուսիս-արևելքի Թել Աբյադ քաղաքի կենտրոնում՝ շուկայում, ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով», -հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված էին Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Սիրիական պարեկ. ռուս զինվորները հսկողության տակ են վերցրել Թուրքիայի հետ սահմանի տարածքը
Հիշեցնենք` հոկտեմբերի 22–ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո 10 կետից կազմված հուշագիր են ստորագրել։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ հոկտեմբերի 23–ին ժամը 12–ին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք - սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս: