«Հայկական ավիաուղիներ» ընկերության արհմիության վերջին նախագահ, արհեստավարժ օդաչու Արտաշես Եփրեմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ավիացիայի խնդիրներին և ոլորտում առկա իրավիճակին:
Անդրադառնալով այն խնդրին, թե մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար, Արտաշես Եփրեմյանը տարակուսանքով նշում է. «Օդաչուներն ի՞նչ մեղք ունեն, տրանսատլանտյան չվերթեր իրականացնող ընկերություն չունենք»:
Կառավարությունն ուսումնասիրում է Հայաստանի ավիափոխադրումների ոլորտը
Խոսելով ազգային ավիափոխադրող ընկերություն ունենալու մասին՝ ոլորտի մասնագետը շեշտում է չորս գործոն, որոնց առկայության դեպքում միայն տվյալ ընկերությունը կարող է ստանձնել նման առաքելություն:
«Նախ, այդ ընկերությունը պետք է գրանցվի մեր պետռեգիստրում, ունենա օդանավերի պարկ և համապատասխան թղթաբանություն, երկրորդ՝ բաժնետոմսերի 50+1 տոկոսը պետք է մնա ՀՀ-ում, երրորդ՝ պետությունը պետք է տիրապետի բաժնետոմսերի առնվազն 25 տոկոսին, չորրորդ՝ տվյալ ընկերության աշխատակիցների 85-90 տոկոսը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ»,- ասում է Արտաշես Եփրեմյանը:
«Հայկական ավիաուղիներ» ընկերության արհմիության վերջին նախագահի համոզմամբ՝ ավիացիայի ոլորտում գերծրագրեր և խորքային բարեփոխումներ իրականացնելու համար նախ պետք է վերացնել անցյալից մնացած խոչընդոտներն ու բացառել կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են վտանգել ավիացիայի ապագան:
Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան