Ցեղասպանության ամբողջական ճանաչման համար անհրաժեշտ է, որպեսզի բանաձևն ընդունվի նաև Սենատում և հաստատվի ԱՄՆ-ի նախագահի կողմից, սակայն դա երկարատև ճանապարհ է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև բանաձևի ընդունմանը նպաստող հանգամանքներին և նշեց, որ հիմա թուրք-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ լավ մակարդակի վրա չեն:
Քարդաշյանի դերը մեծ է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ
Բացի այդ, բավական ակտիվ ու արդյունավետ լոբբիստական աշխատանք է կատարել ԱՄՆ-ի հայկական համայնքը: Այժմ Սենատում էլ պետք է ունենանք 50+1 աջակիցների քանակ, որպեսզի բանաձևն ընդունվի նաև Սենատի կողմից:
«Ներկայացուցիչների պալատի 405 կողմ ձայների ամբողջությունն իսկապես շատ լուրջ ձեռքբերում է, որովհետև ընդունվեց ոչ թե մեկ կամ երկու ձայնի առավելությամբ, այլ բացարձակ մեծամասնությամբ: Դեմ քվեարկած 11 կոնգրեսականներն ադրբեջանական ու թուրքական բարեկամության խմբերի ներկայացուցիչներն են և չէին կարող դեմ գնալ այդ խմբերին»,-նշում է Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք` ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ, 11 դեմ քվեով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունվել:
Պոմպեոն և Չավուշօղլուն խոսել են Հայոց ցեղասպանության բանաձևից ու Սիրիայից