ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 2-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, իրար են բախվել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։
«ՎԱԶ-2107»–ի վարորդը` 55-ամյա Ավագ Պ.–ն, տեղում մահացել է։ ԱԻՆ հրապարակած լուսանկարներից ու տեսանյութից երևում է, որ «ԿամԱԶ»–ի հետ բախման հետևանքով մարդատար ավտոմեքենան վերածվել է մետաղակույտի։
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից: