Սամվել Ֆարմանյանի քրոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Депутат НС Самвел Фарманян во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн
Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ նա խուսափում է ներկայանալ նախաքննական մարմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` ԱԺ ՀՀԿ-ական նախկին  պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Նա չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՔԾ–ն հայտնում է նաև, որ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտնել են, որ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Պրոռեկտորը հափշտակել է 20 միլիոն դրամ. ոստիկանության հերթական բացահայտումը
Պրոռեկտորը հափշտակել է 20 միլիոն դրամ. ոստիկանության հերթական բացահայտումը

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` հոկտեմբերի 31–ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է։ Այսօր հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ-որ մեկը մուտք է գործել Ֆարմանյանի աշխատասենյակ և քրքրել դարակները. «Հրապարակ»

Հիշեցնենք` Ոստիկանությունն օգոստոսի 10-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել:

Սամվել Ֆարմանյանը դեռ շատ է խոսելու. պատգամավորի արձագանքը` քրոջ նկատմամբ հարուցված գործին

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից:

Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել:

Ֆարմանյան. «Հայ–ռուսական հարաբերությունները խնամքի կարիք ունեն»

Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000: