Նոր աշխատատեղեր, տեղական արտադրության հագուստ. վարչապետը մասնակցել է ֆաբրիկաների բացմանը

Նիկոլ Փաշինյանը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Երևանի նորաբաց հագուստի ֆաբրիկաները ներկայում ստեղծել են 1000 նոր աշխատատեղ, առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:

Նոր աշխատատեղեր, տեղական արտադրության հագուստ. վարչապետը մասնակցել է ֆաբրիկաների բացմանը

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության այս նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշների կարի ֆաբրիկաները:

Նոր աշխատատեղեր, տեղական արտադրության հագուստ. վարչապետը մասնակցել է ֆաբրիկաների բացմանը

Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Նոր աշխատատեղեր, տեղական արտադրության հագուստ. վարչապետը մասնակցել է ֆաբրիկաների բացմանը

«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլի» և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլը» համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:

«Ես թոշակի եմ անցել, յան տվեք». Սամվել Ալեքսանյանը խուսափեց լրագրողներից

2020 թվականին «Ալեքս տեքստիլը» նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

Հայաստանում շաքարավազ չի արտադրվում. Հակամրցակցային մարմինն ուսումնասիրում է շաքարի շուկան