«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակցի և հյուրերի. նրանց թվում հեղինակավոր արվեստագետներ են, արտմենեջերներ, միջազգային փառատոների տնօրեններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կմեկնարկի Վարշավայի թատերական ակադեմիայից ժամանած լեհ դերասանների «Շեքսպիրյան ուրվականները» ներկայացումով`պար, բեմական մարտարվեստ, դրամա, կոմեդիա, որտեղ ամենակարևորը բառն է: Այս մասին այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի տնօրեն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Կարո Բալյանը։

«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը

«Մենք ընտրել ենք անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրին, որպեսզի ձեզ ներկայացնենք նրա աշխարհների խորությունը, փիլիսոփայությունը: Շեքսպիրի ստեղծագործություններն այնքան ճկուն են, որ բավական է փոխել մի քանի խոսք, և ամբողջ գործողությունների շարքը կփոխվի»,-ասաց փառատոնի մասնակից լեհ դերասան Փավեու Բժեշտը:

Բալյանը երիտասարդ դերասան Բժեշտին և նրա դերասան ընկերներին նկատել է Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի Shakespeare Off մրցույթ- ծրագրի ժամանակ:

«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը

«Հայաստանում այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի FestOut մրցույթ-ծրագիրը: Լավագույն աշխատանքը, որը կընտրեն լեհ և հայ փորձագետները, կմասնակցի 2020թ.-ին Լեհաստանում անցկացվող աշխարհահռչակ Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի Shakespeare Off մրցույթին»,-ասաց Բալյանը:

Նրա խոսքով` Շեքսպիրի ստեղծագործությունների հետ աշխատանքը  բազմաշերտ է, և իրեն շատ հետաքրքիր է, թե երիտասարդներն ինչ խենթ ու խելառ էքսպերիմենտներ կարող են անել դրանց հետ:

Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին

Բալյանն առաջարկել է փառատոնի փակմանը ներկայացնել Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսը, որը նա կյանքի է կոչել` համագործակցելով Օրսկի Ա. Պուշկինի անվան պետական  դրամատիկական թատրոնի դերասանական կազմի հետ:

Նշենք, որ ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Օրսկի դրամատիկական թատրոնում: Մինչ այսօր ներկայացումն անցնում է լեփ-լեցուն դահլիճներում:

Ասուլիսին ներկա Օրսկի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Անաստասիա Կատաևան նշեց, որ շատ ուրախ է Բալյանի հետ համագործակցության համար:

«Բալյանի բեմադրած ներկայացումն ուղղակի ֆանտաստիկ է: Այժմ հրավերներ ունենք Սերբիայից, Մակեդոնիայից, Թաթարստանից: Այս հրաշալի ներկայացումն առաջին անգամ կխաղան Երևանում և հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա այն վայելելու»,-ասաց Կատաևան:

«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը

Հավելենք, որ փառատոնի շրջանակներում երևանյան 7 բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում: Բացի թվարկվածներից, կլինեն Ղազախստանի Ալմա Աթայի ազգային թատրոնը` «Արքա Լիրի ողբերգությունը» ներկայացումով, Իտալիայի I’m Perfect թատերական ընկերությունը կներկայացնի «Համլետ» պլաստիկ ներկայացումը, Իրանի AAN թատերական ընկերությունը` «Մակբեթ» ներկայացումով, Ղազախստանի Տ. Ախտանովի անվան դրամատիկական թատրոնը հանդես կգա «Համլետ» ներկայացումով, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով:

«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրներն են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և լեհ աշխարհահռչակ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկին:

Նշենք, որ Շեքսպիրյան փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-5-ը: