ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Աշխատանքային միգրանտների հարցում Հայաստանը չունի հստակ քվոտավորում»

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է զբաղվածության, միգրացիոն աշխատուժի հետ կապված հարցերին, ինչպես նաև խոսել գործազրկության խնդրի մասին:
Sputnik
Ավետիսյան. «Աշխատանքային միգրանտների հարցում Հայաստանը չունի հստակ քվոտավորում»

Ցանկացած երկրի պարագայում առկա է աշխատաշուկայում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտություն, մինչդեռ Հայաստանը օտարերկրացիների աշխատանքի կարգավորման անարդյունավետ համակարգ ունի: Թեև թղթի վրա կան որոշակի կարգավորումներ, սակայն իրականության մեջ դրանք միայն խնդիրներ են ստեղծում, հետևաբար, մենք ունենք կիսատ համակարգ, չունենք հստակ քվոտավորում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմբերի. կան ձերբակալվածներ

Հայ խոպանչիներն արտոնյալ են. Ռուսաստանը միգրանտներին արգելում է աշխատել որոշ ոլորտներում

«Ներկայում առաջացել է նաև քվոտաների սահմանափակման խնդիր, որովհետև առանձին երկրներից էապես ավելանում է միգրանտների ներհոսքը հիմնականում բանվորական մասնագիտությունների գծով, ինչը բացասաբար է ազդում մեր երկրի սոցիալապես անապահով ընտանիքների անդամների զբաղվածության խնդրի լուծման վրա»,-նշեց Ավետիսյանը: 

Տնտեսագետը նշեց, որ ցանկացած երկրի պարագայում առկա է աշխատաշուկայում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտություն, մինչդեռ Հայաստանն օտարերկրացիների աշխատանքի կարգավորման անարդյունավետ համակարգ ունի:

Հայաստանում ուսանողների թիվը գնալով քչանում է. խնդիրը միայն միգրացիան չէ

Ավետիսյանի համոզմամբ՝ պետությունն այստեղ անելիք ունի, բայց ոչ այն գործիքակազմով, որն այսօր կա, և այդպես էլ շարունակում է խնդրահարույց համակարգը գործել: Տարիներ շարունակ գործում է միայն օտարերկրացիների աշխատանքային թույլտվությունը, որը, սակայն, լոկ գործատուի համար նախատեսված որոշում է: Թույլտվությունը կարելի է տալ մեկ օրով կամ մեկ ամսով, այնուհետև հետաձգել ըստ հայեցողության, սակայն այստեղ նշված հայեցողությունն, ըստ տնտեսագետի, կարող է բերել տարբեր ռիսկերի:  

«Այս խնդրահարույց համակարգը գործարկվեց 2019 թվականի հունվարից: Չակերտավոր պատասխանատուները ժամանակ չունեցան հանգամանորեն անդրադառնալ խնդրին կամ չկարողացան գտնել համարժեք լուծումներ, ինչի համար ունեին տևական ժամանակ»,-նշեց Թադևոս Ավետիսյանը: 

Տնտեսագետը գտնում է, որ պետք չէ մեր երկրի դռները փակել աշխատանքային միգրանտների առջև, սակայն պետությունը պետք է խթանի հատկապես բարձր մասնագիտացում ունեցողների ներհոսքը: Մյուս կողմից, պետք է պաշտպանել ներքին աշխատաշուկան, որովհետև այսօր Հայաստանում կա գործազրկության բարձր մակարդակ, ինչն էլ սոցիալական խնդիրներ հարուցող գլխավոր պատճառներից մեկն է: