«Համոզված եմ՝ հաղթելու ենք դատն ու մեր ֆիլմը նկարահանելու ենք». Հովհաննես Գալստյան

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, բուլղարացի պրոդյուսեր Վիտալի Շարկեվիչը և գերմանացի պրոդյուսեր Լաուրա Քլեվերը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի ճակատագրին:
Sputnik

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դատական հայց է ներկայացրել Ազգային կինոկենտրոնի դեմ: Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Համոզված եմ՝ հաղթելու ենք դատն ու մեր ֆիլմը նկարահանելու ենք». Հովհաննես Գալստյան

Բանն այն է, որ կինոկենտրոնը դեռ 2015 թվականին պարտավորվել է 30 տոկոսով ֆինանսավորել հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծը, սակայն գումարի միայն 6 տոկոսն է տրամադրել:

«Ազգային կինոկենտրոնի գործողություններն անօրինական են։ Համոզված եմ՝ հաղթելու ենք դատն ու մեր ֆիլմը նկարահանելու ենք մինչև վերջ»,- ասաց նա: 

«Անճշտություններ» Հովհաննես Գալստյանից. նախարարությունը ներե՞լ է «կոռուպցիոներ» ռեժիսորին

Նշենք, որ Parallels Film Production ընկերությունը, որը գլխավորում է Հովհաննես Գալստյանը, պետք է նկարեր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական կինոնկարը։ Այդ ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆիլմի ֆինանսավորման համար պետք է հատկացներ 88 միլիոն դրամ։ Դրանից տրամադրվել է ընդամենը 23 միլիոնը։ Սակայն 2017թ.–ի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից խնդրել է հինգ միլիոն դրամ։ Այդ միջոցները պետք է տրամադրվեին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպելուն։ 2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը` կապված ֆիլմի ֆինանսավորման հետ։

Մակունցի հեղինակությունը սպառնալիքի տա՞կ է. ռեժիսորը մտադիր է հանդիպել վարչապետի հետ