Կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա. նախարար

Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե ինչ ծրագրերի վրա են ծախսվելու նախարարությանը հատկացված գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. 2020թ.–ին կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա։ Այս մասին Աժ–ում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Պետբյուջեով նախատեսված 179,5 մլրդ դրամից գումարներ կհատկացվեն քոլեջների հիմնանորոգման համար և 8 գյուղատնտեսական քոլեջ կհիմնանորոգվի։ Բացի այդ, կվերականգնվի 4 թանգարան` 2018թ.–ի 1 թանգարանի փոխարեն։ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառուների թիվը 1200–ով կավելանա»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ 2020թ.–ից աշակերտների համար նոր ծրագիր են նախատեսում իրականացնել, որը կկոչվի «Քո գիտությունը դպրոցում»։

Կրթության բյուջեն կավելանա, գիտությանը և մշակույթինը` ոչ

Աշխատավարձերը նորից են բարձրացրել. որքան է լինելու ուսուցչի նվազագույն աշխատավարձը

Այն, ըստ նախարարի, կլինի դրամաշնորհային ծրագիր. անվանի գիտնականներին դրամաշնորհ կտրամադրվի, և նրանք կգնան դպրոցներ ու իրենց աշխատանքները կներկայացնեն։

Հարությունյանը նշեց, որ գիտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա դպրոցներում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել էր, որ կրթության ոլորտին հատկացվելու է 145 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, ինչը 20 մլրդ-ով ավելի է, քան 2019-ին հատկացված գումարը։ Գիտությանը հատկացվող գումարն էլ, ըստ նախարարի, կկազմի 12.6 մլրդ, որը 2018թ.–ի համեմատ չի փոխվել։