ՌԱԴԻՈ

Ջամալյան. «Հայ-ռուսական դաշինքը խարսխված է հավասարության սկզբունքի վրա»

ՌԴ նախագահը տուրք չի տալիս մանր-մունր, էժանագին սադրանքներին. նա ընտրել է դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղին։
Sputnik
Ջամալյան. «Հայ-ռուսական դաշինքը խարսխված է հավասարության սկզբունքի վրա»

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և նշել, որ մեր ռազմավարական դաշնակիցը կրկին անգամ ընդգծում է Հայաստանի կարևոր տեղը տարածաշրջանում՝ ընդգծելով նաև հայ-ռուսական  ռազմավարական դաշինքի կենսական լինելը երկու կողմերի համար: 

«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան. մաս 2–րդ

«Մեր երկրում ռուսական ռազմական ներկայությունն ունի սկզբունքային նշանակություն նաև Սիրիայում հակաահաբեկչական պայքարի համատեքստում: Ես տեսակետ ունեմ, որ ՌԴ նախագահը, աշխարհաքաղաքական զարգացումներում լինելով բազմափորձ, ծանոթ լինելով խորքային, հիմնարար մեխանիզմներին, շատ լավ հասկանում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ապագա, խարսխված են քաղաքակրթական ընդհանրությունների, ռազմավարական ընդհանուր շահերի վրա»,-նշում է Դավիթ Ջամալյանը:

Հայ խոպանչիներն արտոնյալ են. Ռուսաստանը միգրանտներին արգելում է աշխատել որոշ ոլորտներում

Փորձագետի համոզմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե այսօր քաղաքական վերնախավում ինչ տրամադրություններ կան, ՌԴ նախագահը տուրք չի տալիս մանր-մունր, էժանագին սադրանքներին ու բռնել է հաստատուն ճանապարհով դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղին։

Ջամալյանը հատուկ ընդգծում է, որ հայ-ռուսական դաշինքը խարսխված է (և այդպիսին լինելու է) հավասարության սկզբունքի վրա, ինչն էլ իր հերթին հիմնվում է այն նշանակությամբ, որն ունի Հայաստանը Ռուսաստանի համար և հակառակը: