Փաշինյանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Մոսկվայում հոկտեմբերի 25–ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր` հոկտեմբերի 31-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ փուլը։

«2019թ–ի հոկտեմբերի 25–ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացած զրույցը  զարգացնելով` Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ռուս–հայկական առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2019թ–ին Հայաստանն ավարտում է նախագահությունը ԵԱՏՄ–ում։ Նախագահության շրջանում ուժի մեջ են մտել Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրերը։