ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի— Sputnik. Մեր երկրում մարդուն հենց այնպես ձերբակալել չի կարելի. պատճառներ են պետք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե իր ձերբակալությամբ հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան կմեծանա, որ դրանով ուղղակի հպարտանանք, ապա թող ձերբակալեն։
«Հետաքրքիր թեզ է արտահայտել Սարգսյանը, բայց ինչ ասեմ։ Մյուս կողմից, մեզ մոտ մարդուն հենց այնպես ձերբակալել չի կարելի»,–ասաց նա։
Հարցին, թե ինչ է կարծում` արդյո՞ք Սարգսյանի ձերբակալությունից հետո մեծ ներգաղթ կլինի, Սինանյանը պատասխանեց, որ չի կարող ասել։
Ի՞նչ կապ ունի Կենտրոնի թաղապետի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ
«Դա իմ թեզը չէ, Սերժ Սարգսյանի թեզն է»,–ասաց նա։
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը որոշ հարցերի էր պատասխանել «Անդրանիկ Մարգարյանի» քաղաքական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողության ժամանակ։