Մոտ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։
Սոցիալական կայքերում արդեն տեսանյութեր են հայտնվել։
Քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքում։
ԱԻՆ–ից ևս հաստատեցին տեղեկությունները։ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց` ահազանգով դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք չի ունեցել։
Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ
Նախնական տեղեկություններով` քաղաքապետարանի ճաշարանի աշխատակիցներն ուղղակի ջեռոցի վրա յուղ են այրել։