ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում. Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Երևանից Երասխ ընթացող գնացքի տակ մոտ 40 տարեկան կին է ընկել։ Նա տեղում մահացել է։
Պատահարը տեղի է ունեցել Մասիս քաղաքից Ներքին Չարբախ տանող ճանապարհի հարևանությամբ գտնվող երկաթգծի հատվածում։
Մեքենավարը նկատել է երկաթգծերի վրա հայտնված կնոջը, ձայնային ազդանշաններ է արձակել ու արգելակել։ Չնայած դրան` պատահարից խուսափել չի հաջողվել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները, որոնք պարզում են մահացած կնոջ ինքնությունը։
Պատահարի բոլոր հանգամանքները կպարզի քննությունը։
Արմավիրի մարզում Opel-ը մխրճվել է տրակտորի մեջ․ վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է