Վիգեն Սարգսյանը Հայաստանում չէ, նա հարցաքննության չի հրավիրվել. Քննչական կոմիտեի նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Հայ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Վիգեն Սարգսյանը գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հարցաքննության չի հրավիրվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Իմ տվյալներով Վիգեն Սարգսյանն այժմ Հայաստանում չէ»,–ասաց Քննչական կոմիտեի նախագահը:

Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու քրգործը շրջում է քննչականներում. «Ժողովուրդ»

Խոսելով Վիգեն Սարգսյան գործի մասին՝ Գրիգորյանը նշեց, որ կան մի շարք հիմքեր, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր, կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակում:

Գրիգորյանը նաև հավելեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան

«Այդ գործը, քրեական դատավորության համապատասխան հոդվածով առաջնորդվելով, ուղարկել ենք ՀՔԾ, սակայն դատախազը հսկողական գործառույթների շրջանակում գտել է, որ լրացուցիչ գործողություններ պետք է արվեն։ Այդ հիմքով ուղարկել  են Քննչական կոմիտե, որից հետո կքննարկվի՝ դարձյալ ՀՔԾ ուղարկել, թե ոչ»,–ասաց Գրիգորյանը:

Նշենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ:

«Քննչական մարմինները ձեռնարկում են քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր». Վիգեն Սարգսյան

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25–ին ՀՔԾ–ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով ներգրավվել են որպես մեղադրյալ: