Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ամերիկյան կոնգրեսականների որոշումն օրինական ուժ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար, հաղորդում է Daily Sabah թերթը։

Վճռական և տպավորիչ քվեարկություն. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ–ում ընդունված բանաձևին

«ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն օրինական ուժ չունի։ Այդ հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները», – հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ, 11 դեմ քվեով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունվել:

Մանոյան. «ԱՄՆ-ի բանաձևը նաև հայ համայնքի ուժի ցուցադրության արդյունքն է»

​Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։

Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը