ՌԱԴԻՈ

Բաբայան. «Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում է իր նենգ քաղաքականության համար» 

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախի արտաքին գործերի նախարարության կոչին, որով կառույցը դիմել է Չմիավորման շարժման անդամ պետություններին։
Sputnik
Բաբայան. «Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում է իր նենգ քաղաքականության համար» 

Չմիավորման շարժումն առհասարակ հանդիսանում է ինքնորոշման կարևորագույն հարթակներից մեկը, որովհետև չմիավորվելն այս կամ այն պետությանը, բլոկին, կազմավորմանը` ինքնին ինքնորոշման իրավունքի դրսևորում է, հետևաբար, նման երկրները, որոնք իրենց կամքն այդպես են արտահայտում և չեն միավորվում այս կամ այն բլոկին կամ ռազմաքաղաքական կառույցին, շատ ավելի պետք է հարգեն ինքնորոշման իրավունքը և ավելի զգայուն լինեն այդ իրավունքի ոտնահարման նկատմամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ 

Ադրբեջանը բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի է դրել «առուծախի» փորձը. ՀՀ ԱԳՆ

Այդ պետություններն, ըստ Բաբայանի, պետք է կրկնակի զգոն լինեն իրենց հռետորաբանության, իրենց քաղաքականության մեջ, և ընդգծված հարգալից վերաբերմունք ունենան ինքնորոշման իրավունքի դրսևորման նկատմամբ:

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի գյուղերի վրա

«Ադրբեջանը ցանկացած հարթակ օգտագործում է իր նենգ քաղաքականությունն առաջ տանելու համար, որովհետև ցանկացած միջոցառում, որը տեղի է ունենում Բաքվում, նույնիսկ, եթե դա սպորտային է և կարծես թե չպետք է որևէ կերպ առնչվի քաղաքականությանը, ադրբեջանցիներն այն կապում են Արցախի խնդրի հետ, ցանկանում են ամեն կերպ ներկայացնել իրենց սուտը՝ քարկոծելով Հայաստանին ու Արցախին: Քաղաքական միջոցառումները Բաքվի համար հարթակ են, որպեսզի դրանք օգտագործեն պատեհ-անպատեհ առիթներով։ Նրանք կրկնում են իրենց ռևանշիստական-նացիստական քաղաքականությունը»,-նշեց Դավիթ Բաբայանը: 

Ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով. Կաժոյանի պատասխանը Ադրբեջանին ՄԱԿ–ում

Արցախի նախագահի մամուլի քարտուղարի համոզմամբ՝ այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ հատկապես Չմիավորման շարժման անդամ պետությունները քննադատաբար վերաբերվեն և ռեալ, ադեկվատ ձևով դիտարկեն իրականությունը: 

Ադրբեջանի սադրանքներն անպատասխան չեն մնա. Արծրուն Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կայացած Չմիավորման շարժման գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող դրույթների ներառումն Ադրբեջանի հերթական փորձն է՝ տվյալ միջազգային ֆորումից կանխապես աջակցություն ստանալ իր քաղաքականության համար՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, առճակատման շարունակմանը, Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտելուն։