ՌԱԴԻՈ

Աթոյան. «Նախարարության աշխատակիցներն իրենք են բնապահպանական ճգնաժամ ստեղծում»

Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է բնապահպաններին հուզող` Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի պաշարների խնդրին։
Sputnik
Աթոյան. «Նախարարության աշխատակիցներն իրենք են բնապահպանական ճգնաժամ ստեղծում»

Շրջակա միջավայրի նախարարությունը տնտեսվարողին հանձնարարում է առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորը լուծարել կամ կոնսերվացնել, ինչը բավական թանկ արժե, տնտեսվարողն իր շահերից ելնելով՝ չի պահպանում տեխնոլոգիական պահանջները, որպեսզի ծախսերն ավելի էժան լինեն, մինչդեռ պահանջվում են հատուկ մասնագիտական միջոցներ, սարքավորումներ և գիտելիքներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանը, նշելով, որ ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի անխնա օգտագործումը տասնամյակների պատմություն ունի։

Արարատյան արտեզյան ավազանի հանդեպ վերաբերմունքը բնապահպանական հանցագործություն է. Զարաֆյան

Աթոյանը նշեց, որ պարզապես վրայից փակում են հորը, իսկ միջի ջուրը տակից շարունակում է հոսել երկրի կեղևի այլ մակերևույթներ, և այդտեղ առաջանում է բնապահպանական ճգնաժամ, ինչը կարող է հանգեցնել փլուզումների, ճահճակալման:

Սահմանված չափանիշներին չհամապատասխանող ձկնաբուծարանները պետք է փակվեն. վարչապետ

«Եթե մենք հորերը վրայից փակենք ու չտեսնենք ջուրը, ապա չի նշանակում, որ ջուրը դուրս չի գալու: Ավելի լավ կլինի, եթե մենք ջուրը վերցնենք, թողնենք ազատ դուրս գա, քան վերևից փակենք ու ստեղծենք վթարային իրավիճակ, երբ հորերը կարող են ճնշման տակ նույնիսկ պայթել»,- ասաց Աթոյանը: 

ԱԷԿ–ում ջրի հետ կապված խնդիրներ չեն լինի. ատոմակայանում արտեզյան հորեր են փորում

Իրավապաշտպան կենտրոնի նախագահի համոզմամբ՝ Շրջակա միջավարի նախարարության աշխատակիցները խնդրի մասին գիտեն, նշանակում է` նրանք այդ քայլին գնում են կոսմետիկ, ձևական աշխատանք ցույց տալու համար՝ առաջացնելով կարծեցյալ տպավորություն, թե զբաղված են գործով, մինչդեռ հենց իրենք ստեղծում են բնապահպանական ճգնաժամ:

Աթոյանն առաջարկում է իրենց բազմաթիվ գրությունների հիման վրա հանդիպել ու մանրազնին քննարկել խնդիրը, սակայն վերոհիշյալ նախարարությունից ընդառաջ չեն գալիս: